ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը
29.07.2013 | 16:52

ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է մեկնել Կահիրե` կարգավորելու եգիպտական ներքաղաքական ճգնաժամը: Նա կհանդիպի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի, Մոհամեդ էլ Բարադեյի և պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների, «Թամարուդ» շարժման ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների հետ: Հուլիսի 3-ից Կահիրեում չեն դադարում բողոքի ցույցերը, վերջին մի քանի օրերին Կահիրեում ու Ալեքսանդրիայում բախումների հետևանքով 100 մարդ է զոհվել:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ