ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկու համակարգերն անհամատեղելի են

Երկու համակարգերն անհամատեղելի են
04.09.2013 | 16:33

Սեպտեմբերի 4-ին Եվրամիության պաշտոնատարները արդեն հստակ պատասխան ունեն Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հեռանկարի հնարավորության հարցին: Նրանք ասում են` ոչ: «Մենք հարգում ենք պետությունների կողմից ընդունված ցանկացած որոշում, բայց նրանք չեն կարող միաժամանակ մտնել երկու կառույցներ, քանի որ դրանք միմյանցից տարբերվող մաքսային պահանջներ ունեն», - ասել է ԵՄ նախագահող երկրի` Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը: Երկու համակարգերն անհամատեղելի են` կարծում են եվրոպացիները: Ի դեպ, եթե նույնիսկ Եվրամիությունը փորձեր համատեղելիության եզրեր գտնել, առարկելու էր Մոսկվան, ինչպես ցույց է տալիս Կիևի փորձը: «Անդամակցելով Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը` Հայաստանը կկորցնի Եվրամիության ազատ առևտրի գոտուն միանալու հնարավորությունը»,-ասել է Լինաս Լինկյավիչուսը:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ