ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կմնա մենակ պահակը»

«Կմնա մենակ պահակը»
12.09.2013 | 23:59

ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք բավականին ոգևորված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարով: ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այս որոշումը դիտարկում է սեփական գործարանի օրինակով: «Եթե ՄՄ չգնանք, կարանք գործարանի դռները փակենք, տուն գնանք: Կմնա մենակ պահակը»,-հումորով նկատեց պատգամավորը, հավելելով, որ իր արտադրանքի ամենամեծ սպառողը Ռուսաստանն է, եթե վերջինս իր շուկան Հայաստանի համար փակի, մեր շատ գործարարներ գործ չեն ունենա: Որպես առավելություն, Պետրոսյանը նշեց նաև մենաշնորհների վերացման հանգամանքը: Մինչ պատգամավորն այս ամենը բացատրում էր լրագրողներին, քիչ այն կողմ կանգնած մեկ այլ գործարար պատգամավոր` Սամվել Ալեքսանյանը, մոտեցավ նրան: Տեսնելով, որ Պետրոսյանը հանգամանորեն պատասխանում է լրագրողների հարցերին, դիմեց նրան՝ ասելով. «Մի խոսա, սրանք էնքան կթուլցնեն, կթուլցնեն, որ վերջում կասեն` դու գործարար ես, ի՞նչ գործ ունես ԱԺ-ում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ