ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կոչնչացվի՞ Սիրիայի քիմիական զենքը

Կոչնչացվի՞ Սիրիայի քիմիական զենքը
13.09.2013 | 17:42

Ռուսական կողմը ԱՄՆ-ին առաջարկել է սիրիական քիմիական զենքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիր, որը հավանության արժանանալու դեպքում նախատեսում է Սիրիայի միացումը քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպությանը և քիմիական զենքի պահպանման ու արտադրության վայրերի հայտարարագրումը, որից հետո կորոշվի քիմիական զենքի ոչնչացման խնդիրը: Փորձագետները չեն բացառում, որ զենքը դուրս կբերվի Սիրիայից, հնարավոր է` Ռուսաստան, որտեղ համապատասխան ձեռնարկություններ կան: Տեխնիկական մանրամասների քննարկման համար Ժնևում բանակցող Ջոն Քերիին և Սերգեյ Լավրովին ուղեկցում են փորձագիտական խմբեր:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ