ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օրակարգերի հնարավոր փոփոխություն Ժնևում

Օրակարգերի հնարավոր փոփոխություն Ժնևում
13.09.2013 | 17:43

Ժնևում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններին կարող է միանալ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լիհդար Բրահիմին: Եռակողմ բանակցությունների թեման Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսի անցկացման հնարավորություններն են: Նախօրեին Բրահիմին առանձնազրույց է ունեցել այդ հարցով ԱՄՆ պետքարտուղարի հետ, այսօր նույն խնդրով հանդիպելու է ՌԴ արտգործնախարարին: Լրագրողներին Լիհդար Բրահիմին ասել է, որ հենց ամերիկացիներն ու ռուսները օրակարգից հանեն քիմիական զենքի հետ կապված բոլոր տարաձայնությունները, Ժնևյան կոնֆերանսի անցկացումը կմտնի օրակարգ:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ