ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը»

«Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը»
13.09.2013 | 17:56

«Ինձ համար կարևոր էր տեղում տեսնելու, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ ուղեծիր է ընտրելու, Հայաստանի ՄՄ անդամակցությունը արդյոք ԵՄ ԽՀԱԱՀ այլընտրանք է»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, որը Հայաստան արդեն երրորդ անգամ է այցելում և այս անգամ նաև ԼՂՀ-ում է եղել: Նա տեղեկացրեց, որ ՄՄ-ին անդամակցելու որոշման առնչությամբ նա քննարկումներ է ունեցել նաև ԱԺ որոշ պատգամավորների հետ, ու քանի որ Գերմանիայի Բունդեսթագը դեռ չի քննարկել այս հարցը, նա ընդամենը իր անձնական կարծիքը հայտնեց. «Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը: Բայց եթե Հայաստանն այդ որոշումն է ընդունել, ուրեմն դա է իր համար ճիշտը: Սա մենք ընդունում ենք ի գիտություն, բայց գոնե ինձ համար կասկածներ կան, թե ինչպիսի հասկացողությամբ մենք դրան կվերաբերվենք»: Յուրգեն Կլիմկեն դժվարացավ ասել՝ նոյեմբերին կնախաստորագրվի՞ Ասոցացման համաձայնագիրը, բայց վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի: «Համագործակցությունը կլինի, բայց խոսքն այն մասին է, թե ինչպիսի որակով դա կլինի»,-հավելեց ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

լի­նեին