ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բացառապես խաղաղ ատոմ

Բացառապես խաղաղ ատոմ
23.09.2013 | 15:43

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին պատրաստակամ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցել գերտերությունների հետ: Նախագահը պնդում է, որ Թեհրանի նպատակը բացառապես միջուկային էներգետիկայի զարգացումն է` հակառակ միջուկային զենք ստեղծելու մեղադրանքների: Այսօր շահագործման է հանձնվելու Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկը: 1974 թ. գերմանական Kraftwerk Union A.G-ի ընկերության հետ սկսված շինարարությունը ընդհատվել էր, 1992-ին Բուշերի համատեղ կառուցման մասին պայմանավորվել էին Ռուսաստանն ու Իրանը: Ատոմակայանի հզորությունը 1000 մեգավատ է:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ