Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ճանապարհային քարտեզը մեկնարկում է

Ճանապարհային քարտեզը մեկնարկում է
21.11.2013 | 19:55

Գործադիրն աչքալուսանք տվեց: «Գծագրվում է մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը»,- տեղեկացրեց վարչապետը կառավարությանը: Ի՞նչ դիրք կզբաղեցնի ճանապարհային այդ քարտեզում Հայաստանը, չասվեց: Հուսանք, որ այս անգամ մեր երկիրը շահած դուրս կգա:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ