«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Շախմատիստներն ուրախացնում են

Շախմատիստներն ուրախացնում են
28.12.2013 | 14:51

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում (տասներկու տարեկաններ) գերազանց է հանդես գալիս Արամ Հակոբյանը, ով տասներորդ տուրից վաստակել է ինը միավոր` ութ հաղթանակ, երկու ոչ-ոքի: Ուժեղագույնը ճանաչվելու համար այսօր կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստին լիովին բավարարում է եւ կես միավորը: Տասնութ տարեկանների մեջ իր կայուն մրցելույթներով ուրախացնում է Հովհաննես Գաբուզյանը: Վերջին տուրից առաջ մարզիկը վաստակել է 7,5 միավոր ու առայժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ