Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Լոնդոնի թագավորը

Լոնդոնի թագավորը
04.01.2014 | 17:31

Բրիտանական թագաժառանգ Գեորգ Ալեքսանդր Լուիի ծնունդը անվանում են 2013-ի ամենանշանակալից իրադարձություններից մեկն աշխարհում, որ հարուցեց ոչ միայն մշուշոտ Ալբիոնի, այլև ամբողջ աշխարհի բուռն հետաքրքրությունը: Վերլուծաբանների կարծիքով հենց արքայազն Գեորգն է ապագայում ամրապնդելու միապետությունը Մեծ Բրիտանիայում: Դեռ նրա ծննդից շատ առաջ գուշակում էին՝ ով կլինի առաջնեկը, աղջի՞կ, թե՞ տղա: Հետո փորձում էին գուշակել, թե ինչ անուն կտան նորածնին: Այդ հետաքրքրությունը լիովին բացատրվում է՝ աշխարհը ընդհանրապես շատ ուշադիր է անգլիական թագավորական ընտանիքի նկատմամբ, քանի որ միապետները նշանակալից դեր ունեն երկրի կառավարման մեջ:
Մինչև Գեորգ Ալեքսանդր Լուիի ծնունդը կրտսեր գահաժառանգ համարվում էր արքայազն Չարլզի երկրորդ որդին՝ արքայազն Գարին: Նրա ծնունդից հետո արքայական ընտանիքում գահաժառանգներ չէին ծնվել: Նորածնի անունը, որ տրվել է թագուհու համաձայնությամբ, ևս խորհրդանշական է: Վինձորների դինաստիայում Գեորգ անունով վեց արքա է եղել, նաև՝ թագուհի Ելիազվետա Երկրորդի հայրը՝ Գեորգ VI-ը: Ալեքսանդր անունը կապվում է թագուհի Վիկտորիայի հետ, ում կնքելիս տվել են Ալեքսանդրինա Վիկտորիա անունը՝ ռուս միապետ Ալեքսանդր I-ի պատվին: Լուին նորածնի հոր անվան մի մասն է. արքայազն Ուիլյամի լրիվ անունն է՝ Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուի: Լուի անունը թանկ է արքայազն Չարլզի համար՝ նրա զարմիկը, կոմս Լուի Մաունտբատենը սպանվել է Իռլանդական հանրապետական բանակի ձեռքով 1979 թ.: Նորին արքայական մեծություն Քեմբրիջի հերցոգ Գեորգ Ալեքսանդր Լուին ծննդյան օրվանից հայտարարվեց ամենաազդեցիկ մարդը թագավորությունում ու Լոնդոնի թագավորը:
Բրիտանացիների հաշվարկներով նա գահը կժառանգի 60 – 70 ական թթ.:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ