Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ավելի ուշ զորակոչվելու դեպքում Էդիկ Շահնազարյանը գուցե հիմա ողջ լիներ

Ավելի ուշ զորակոչվելու դեպքում  Էդիկ Շահնազարյանը գուցե հիմա ողջ լիներ
21.01.2014 | 14:51

Ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան կապակցությամբ քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ Էդիկ Շահնազարյանը բանակ էր զորակոչվել մեկ շաբաթ առաջ: Ըստ նախնական տեղեկությունների նա Վաղարշապատի հիվանդանոց էր տեղափոխվել արդեն մահացած: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն ասել էր, թե Էդիկը հիվանդություն չի ունեցել, պարզապես նոյեմբերին ենթարկվել էր քթի միջնապատի վիրահատության:

2013-ի դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Մարդու իրավունքները Զինված ուժերում» թեմայով լսումների ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Վիճարկելի հարցերի դեպքում ավելի լավ է մենք մեկ կամ երկու հոգի ավելի զորակոչենք հոսպիտալ` բուժման նպատակով, այնուհետև կորոշենք իր վերջնական ախտորոշումը ինչպիսին կլինի և ազատենք, քան թե մեկ հոգի կոռուպցիայի, կաշառակերության պատճառով մենք բաց թողնենք, ինքը ազատվի բանակից, իր պարտքը չտա հայրենիքին»:

Սեյրան Օհանյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվելիս զորամասում գտնվում են բուժհսկողության տակ: Սրանից ելնելով` Էդիկ Բաղդասարյանի հարցը վիճարկելի դեպքերից էր, չնայած գյուղապետի խոսքերից երևում է, որ տղայի խնդիրը միայն նոր տարած վիրահատությունն է եղել: Փաստ է, որ ցանկացած վիրահատության դեպքում վերականգնողական շրջան է անհրաժեշտ, իսկ ձմեռային զորակոչը ավարտվում է հունվարի 31-ին: Մի՞թե հնարավոր չէր տղային զորակոչել մեկ ամիս հետո, երբ հետվիրահատական ապաքինման նվազագույն ժամանակն անցած կլիներ: Սեյրան Օհանյանը խոսել է ՀՀ քաղաքացու` հայրենիքի հանդեպ պարտքի մասին: Ստացվում է, որ այս և բազմաթիվ նման դեպքերի ժամանակ հայրենիքի հանդեպ պարտքը մի ողջ կյանք է արժենում: Այն պարագայում, երբ երկիրը պատերազմի մեջ չէ: Ըստ մի շարք լրատվակայքերի՝ Էդիկը սոցցանցի իր էջում գրել է. «Մարդիկ հաճախ վախենում են մեռնելուց… Նման հիմարները չեն հասկացել, որ ապրելն ավելի դժվար է…»: Ի՞նչ էր ուզում ասել 18 տարին նոր բոլորած երիտասարդը: Ի՞նչ ցավ ուներ նա իր հոգում: Արդյո՞ք պատճառը բանակային պայմանները չէին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ