Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը (տեսանյութ)

Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը (տեսանյութ)
23.01.2014 | 11:38

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն էլ այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը: Նման իրավիճակում են հայտնվել նախորդ տարիներին Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած մի շարք ընտանիքներ:

Նոր ստացած բնակարանը կորցնելու վտանգի առջև է կանգնած նաև Մուշ-2 թաղամասում չորրորդ տարին բնակվող, 45 տարվա մանկավարժական կենսագրություն ունեցող Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը: Խնդիրն այն է, որ այդ նորակառույց մեկսենյականոց բնակարանի շահառու ճանաչվել է Հասմիկ Նազարեթյանի մայրը՝ մեկ անձով:

Նրանք թեև 2010 թվականին քանդել են իրենց ժամանակավոր կացարանը և տեղափոխվել են բնակվելու Մուշ-2 թաղամաս, սակայն չեն հասցրել մինչև շահառու ճանաչված անձի մահանալը սեփականաշնորհել բնակարանը, ուստի ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետ է պահանջում հատկացված բնակարանը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Տեսանյութ

Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը (տեսանյութը՝ «Shirak Centre» -ի)
Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ