Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չընդունենք մեզ նետված մարտահրավերը

Չընդունենք մեզ նետված մարտահրավերը
31.01.2014 | 13:39

Փետրվարի 2-ին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է: Այդ իսկ պատճառով էլ նրա համախոհները մտադիր են Ազատության հրապարակում անցկացնել միջոցառում:

Մամուլի ասուլիսում Վրեժ Զատիկյանը հիշեցրեց, որ այսօր լրանում է նաև Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի մեկ տարին:

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին, ապա նա նշեց, որ քաղբանտարկյալների ընտանիքներն այսօր հալածվում են, և նրանց պետք է ցուցաբերել աջակցություն:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ Շանթ Հարությունյանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ պուտինյան Ռուսաստանի քաղբանտարկյալն է, քանի որ նա արտահայտվել է դեմ Մաքսային միությանը: Իսկ այսօր Մաքսային միության դեմ արտահայտվելը, ըստ նրա, ուղղված է կայսրապաշտական Ռուսաստանի նկրտումներին: Արթուր Սաքունցի կարծիքով՝ պուտինյան ռեժիմը չի հանդուրժում այլախոհություն: Իրավապաշտպանը նշեց, որ ԱԺ հիմնական քաղաքական ուժերը, բացի «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից», ոչ մի դիրքորոշում չարտահայտեցին ոչ միայն Մաքսային միության դեմ, այլև՝ քաղբանտարկյալների առկայության փաստի մասին:

«Գուցե շատերը ուրախ կլինեին, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները լքեին Հայաստանը: Բայց ի դեմս Շանթ Հարությունյանի և իր ընկերների, բանտարկված են Հայաստանի անկախությունն ու խիղճը»,- ասաց Արթուր Սաքունցը: Նրա կարծիքով՝ Շանթ Հարությունյանն արեց այն քայլը, ինչ այսօր տեղի է ունենում Եվրամայդանում: Ըստ իրավապաշտպանի՝ նրանք, ովքեր բանտարկել են Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին, կատարել են հանցագործություն, և մենք չպետք է հանդուրժենք Հայաստանի քաղաքացիներին նետված մարտահրավերը:

Երգահան Էդվարդ Զորիկյանը նշեց, որ մենք չպետք է լինենք այլ պետության վասալը:

«Ես մեծ մտավախություն ունեմ, որ Ազատության հրապարակում հայտնված յուրաքանչյուր քաղաքացու կարող են ձերբակալել», -ասաց Է. Զորիկյանը:

Նրան վրդովեցրել է, որ ազատ, անկախ Հայաստանում դեռ կան քաղբանտարկյալներ, և չկա անկախ դատական համակարգ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ