«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Արսենալն» օգտվեց առիթից

«Արսենալն» օգտվեց առիթից
04.02.2014 | 11:58

Օգտվելով նրանից, որ երկրի առաջնության առաջին ու երրորդ տեղերը զբաղեցնող «Մանչեստր Սիթին» ու «Չելսին» խաղալու են երկու օր հետո (այդ հանդիպումը կայանալու է այսօր), «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Պալասին» ու ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այժմ նրա ակտիվում է հիսունհինգ միավոր: Հիսուներեք միավոր ունի «Մանչեստր Սիթին», հիսուն՝ «Չելսին»: Չորրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում կիսել է միավորը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ