Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Дождь»-ի ղեկավարությունը հրաժարվել է փակել հեռուստաընկերությունը

«Дождь»-ի ղեկավարությունը հրաժարվել է փակել հեռուստաընկերությունը
05.02.2014 | 16:12

«Дождь»-ի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան հայտարարել է, որ հեռուստաընկերությունը կշարունակի աշխատանքները, չնայած նրա գոյատևման համար չեն մնացել միջոցներ: Հեռուստաալիքը, որը հեռացվել էր արբանյակային և կաբելային հեռուստաընկերությունների հիմնական օպերատորների փաթեթից Լենինգրադի շրջափակման մասին սկանդալային հարցում անցկացնելուց հետո, կշարունակի հեռարձակումը: Այդ մասին իր մամուլի ասուլիսում հայտարարել է Նատալյա Սինդեևան: Նրա խոսքերով՝ «հեռուստաընկերությունը կձգի գոտիները: Աշխատակիցները առաջարկում են միջոցները խնայելու տարբերակներ և եկամուտների նոր հնարավորություններ»: Հեռուստաընկերությունը պատրաստ էր իր օպերատորի ազդանշանը ներկայացնել անվճար, որպեսզի պահպանի գովազդից առաջացող եկամուտները:

Հեռուստաընկերության ներդրող Ալեքսանդր Վինոկուրովը հայտարարել է, որ «Дождь»-ը կշարունակի իր բանակցությունները օպերատորների հետ այնքան ժամանակ, մինչև վերադառնա ցանց:
Հիշեցնենք, որ նախանցած կիրակի հեռուստաընկերությունը իր դիտողներին առաջարկել էր պատասխանել հարցին, թե պե՞տք էր հանձնել Լենինգրադը, որպեսզի փրկվեին հազարավոր մարդիկ: Հարցումն առաջացրել էր մի շարք քաղաքագետների և հասարակական գործիչների ծայրահեղ կտրուկ արձագանքը:
Ա. Վինոկուրովը հաղորդել է, որ հեռուստաալիքը չուներ պահանջներ օպերատորներից և պատրաստ կլինի վերադառնալ ցանկացած պահ:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ