Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում»

«Մարդիկ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում»
12.02.2014 | 17:30

Օրեր առաջ Կապանում սկսվել էր ստորագրահավաք` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, որոնք անազատության մեջ են գտնվում անցյալ տարվա նոյեմբերի 5-ից, Երևանի Մաշտոցի պողոտայում իրականացրած հեղափոխության փորձից հետո: Բանն այն է, որ քաղբանտարկյալներից Շանթ Հարությունյանն ու Արմեն Հովհաննիսյանը ծնունդով Կապանից են:

Արմեն Հովհաննիսյանի կինը` Շողեր Հակոբյանը, որն այս օրերին գտնվում է Կապանում և զբաղված է ստորագրահավաքի կազմակերպման աշխատանքներով, մեր զրույցի ժամանակ նշեց, որ միայն Կապանում հավաքվել է 1538 ստորագրություն: Առայժմ ստորագրահավաքի կազմակերպիչները ոչ ոքի չեն դիմել, քանի որ, Շողեր Հակոբյանի խոսքերով` «Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ զանգում, ասում են, որ ուզում են միանալ»: Ըստ մեր զրուցակցի` բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչում են Շանթ Հարությունյանին, անպայման իրենց քաղաքացիական պարտքն են համարում միանալ այդ ստորագրահավաքին և իրենց զորակցությունը հայտնել նրա ու իր ընկերների ազատ արձակմանը:
Երբ բոլոր ստորագրությունները հավաքվեն, այն ժամանակ էլ կազմակերպիչները դիմելու են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Նամակը տարածելու ենք լրատվամիջոցներով»,- ասաց Շողեր Հակոբյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ