«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ղրիմում առևանգել են «Ազատության» լրագրողին

Ղրիմում առևանգել են «Ազատության» լրագրողին
19.03.2014 | 12:57

Երեկ մարտի 18-ին Ղրիմում անհայտ անձինք հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Լևկո Ստեկի վրա: Նրանք լրագրողին քաշել-հանել են ավտոբուսից, ձեռնաշղթաներ հագցրել, պարկը գցել գլխին և շպրտել իրենց ավտոմեքենայի հետևի նստարանին: Ստեկն իր ֆեսյբուքյան էջում գրել է, որ մեքենան բավականին երկար ճանապարհ է անցել, այնուհետև նրան թողել են բաց դաշտում, զգուշացրել, որ մոտակա ժամանակներում Ղրիմ չայցելի և հեռացել: Լրագրողը կարողացել է իր գտնվելու մասին տեղեկացնել բավականին ուշ: «Միայն հիմա հասա քաղաքակրթություն: Ներեցեք, եթե ստիպել եմ մտահոգվել: Ես ինքս չէի սպասում նման ջերմ ընդունելություն», -գրել է Լևկո Ստեկը:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ