Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և արտգործնախարարների հանդիպում Մոսկվայում
05.04.2014 | 18:59

Ապրիլի 4-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս ՈՒորլիքի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Բանակցություններում արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ