Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բեռլինում կհանդիպեն ԵՄ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի պաշտոնյաները

Բեռլինում կհանդիպեն ԵՄ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի պաշտոնյաները
31.05.2014 | 10:59

Բեռլինում նախատեսվում է ԵՄ, ՌԴ և ՈՒկրաինայի պաշտոնյաների հանդիպումը, որի ժամանակ կողմերը փորձելու են լուծել Մոսկվայի ու Կիևի գազային վեճը:
«Գազպրոմի» տվյալներով՝ մինչև հունիսի 7-ը ՈՒկրաինային մատակարարված գազի պարտքը Ռուսաստանին կկազմի մոտ 5,2 միլիարդ դոլար: Մոսկվան Կիևի համար պարտքի մարման վերջնաժամկետ է սահմանել հունիսի 2-ը:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ