Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության երթի ժամանակ մի քանի վարորդ բերման է ենթարկվել

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության երթի ժամանակ մի քանի վարորդ բերման է ենթարկվել
10.06.2014 | 15:39

«Վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, համաներում հայտարարել մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները` մինչև նոր կանոնակարգերի հաստատումը»: Այս պահանջներով այսօր բողոքի ավտոերթ է իրականացրել «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը: Մինչ երթի սկսվելը ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ երթն արտոնված չէ և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում խախտողների նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: Երթն սկսվելուց հետո ոստիկանները փակել են ակցիայի համար նախանշված երթուղու ճանապարհը` ասելով, թե երթի մասնակիցները կարող են տվյալ փողոցում արհեստական խցանում առաջացնել: Ոստիկանները բերման են ենթարկել չորս վարորդի, մյուսները պառկել են ոստիկանության մեքենայի առջև և թույլ չեն տվել նրանց տանել: Նրանք ասել են, թե մինչև իրենց ընկերները ազատ չարձակվեն, տեղից չեն շարժվելու: Ի վերջո, բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել են ազատել ոստիկանության մեքենայի ճանապարհը` այն պայմանով, որ ոստիկաններն ազատ արձակեն բերման ենթարկված վարորդներին:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ