Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ադրբեջանը փորձում է հակազդել ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացմանը

Ադրբեջանը փորձում է հակազդել ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացմանը
16.06.2014 | 13:06

Ադրբեջանում ԼՂՀ ազատագրված տարածքներում զբոսաշրջության քարոզման կանխաման մասին բանաձևի նախագիծ է մշակվում:

Ադրբեջանը մտադիր է՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաջորդ նիստի օրակարգում հատուկ կետ ներկայացնել՝ Ադրբեջանի, այսպես կոչված, օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզման կանխաման մասին, ասվում է այդ երկրի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության հաղորդագրության մեջ:
Հուիսի 5-6-ը Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում կայացել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի 98-րդ նստաշրջանը, որին մասնակցել են փոխնախարար Սամեդովը, Իսպանիայում Ադրբեջանի դեսպան Էֆենդիևը, զբոսաշրջության բաժնի փոխղեկավար Փաշաևը և Բաքվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ալիևը:
Նստաշրջանի շրջանակներում կարծիքների փոխանակություն է կատարվել՝ «Զբոսաշրջային երթուղիների դերը տարածաշրջանային զարգացմանն ու ինտեգրմանը աջակցման գործում» թեմայի շուրջ, որի ընթացքում ելույթ է ունեցել փոխնախարարը: Նա իր ելույթում շոշափել է վիզային ռեժիմի դյուրացման, տրանսպորտային ենթակառույցի և այլ հարցեր: Նա նաև առաջարկել է հատուկ կետ մտցնել՝ ԼՂՀ տարածքներում զբոսաշրջության քարոզման կանխման և ադրբեջանական կողմից բանաձևի համապատասխան նախագծի պատրաստման մասին: Նախաձեռնությունն ընդունվել է նիստի մասնակիցների կողմից:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ