«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը

Տեղի ունեցավ Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
21.06.2014 | 13:51

Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հունիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանն աջակցող աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը: Աշխատանքային խմբի ստեղծումը իրականացվել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված էին արդարադատության նախարարության, արդարադատության ակադեմիայի, վճռաբեկ և վերաքննիչ դատարանների, ընդհանուր իրավասության դատարանների և դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:

Կարիքների գնահատման առաքելության (ս.թ. փետրվարի 24-ից 27-ին) նպատակն էր ուսումնասիրել ներկայիս գործելակերպը, բացահայտել ներպետական դատավճիռների անհամապատասխանությունները ՄԻԵԴ դրույթներին և ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառմանը խոչընդոտող խնդիրները:
Արդյունքում պատրաստվել է կարիքների գնահատման զեկույցի նախագիծ` համապատասխան առաջարկներով, որը քննարկվեց ապրիլին կայացած աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում:
Հունիսի 20-ին կայացել է աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը` ամփոփելու կարիքների գնահատման զեկույցը և գործողությունների ծրագիրը և համապատասխան առաջարկությունները` ուղղված մարդու իրավունքների հետազոտական բաժնի ստեղծման, վճռաբեկ դատարանի որոշումների ինդեքսավորման և “Datalex” տեղեկատվական համակարգի հետագա բարելավման հիմնահարցերին:

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ