Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Չկծելու մասին հատուկ կետ

Չկծելու մասին հատուկ կետ
30.06.2014 | 13:24

Հայտնի է, որ ուրուգվայցի տաղանդավոր հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար «Բարսելոնն» ակտիվ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ, սակայն վախենալով մրցակիցներին կծելու նրա արատավոր սովորությունից` ապագա պայմանագրում ցանկանում է ֆիքսել խաղադաշտում կծելն արգելելու վերաբերյալ կետ: Կատալոնյան ակումբի ղեկավարների տագնապն անհիմն չէ: Աշխարհի ընթացիկ առաջնությունում ուրուգվայցին, ինչպես գիտեք, կծեց Ջորջիո Կելինիին, ինչի համար ֆուտբոլիստն ինն ամսով զրկվել է հավաքականի խաղերին մասնակցելուց, իսկ չորս ամիս արգելվել է ֆուտբոլին ընդհանրապես մոտ գալը: ՈՒրուգվայցու այս արատավոր սովորությունն իր առաջին դրսևորումն ունեցել է դեռևս 2010 թվին, կրկնվել 2013-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ