Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երևանի կենտրոնում դեռևս պահպանվող պատմության և մշակույթի հուշարձանները չստորադասել մասնավոր և այլ շահերի

Երևանի կենտրոնում դեռևս պահպանվող պատմության և մշակույթի հուշարձանները չստորադասել մասնավոր և այլ շահերի
23.09.2014 | 15:24

Հինգ տասնյակից ավելի քաղաքական և հասարակական գործիչներ նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների հուշարձանի վերականգնման և պահպանության համար։ «Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ լինելով 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկի՝ Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տան ճակատագրով և առհասարակ Երևանում մշակութային հուշարձանների նկատմամբ շարունակական քանդման ու ապականման իրողությամբ, կոչ ենք անում. Երևան քաղաքի կենտրոնում դեռևս պահպանվող պատմության և մշակույթի հուշարձանները պահել հատուկ ուշադրության կենտրոնում, չստորադասելով դրանք մասնավոր և այլ տեսակի շահերի»,- ասված է նախագահին ուղղված նամակում։
Աֆրիկյանների տունը որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և օրենքով ու Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերով ենթակա է պահպանման, իսկ տեղափոխման դեպքում կառավարությունը պարտավոր է պահպանել շենքի ամբողջականությունը։
Շենքը ամբողջությամբ ապամոնտաժվեց ամռանը: Ապամոնտաժման նախագծի պատասխանատու Լևոն Վարդանյանի պնդմամբ՝ 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը տեղափոխվելու է իր հեղինակած «Հին Երևան» նախագծի փողոց: Սակայն փորձը ցույց է տալիս, որ արդեն մոտ տասը տարի է՝ այդ նախագծի մասին իշխանությունները միայն խոսում են, նախագիծը մինչ օրս չի հաստատվել քաղաքապետարանում։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ