Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եզդիները մեղադրել են միջազգային հանրությանը անտարբերության համար

Եզդիները մեղադրել են միջազգային հանրությանը անտարբերության համար
24.09.2014 | 12:29

Հյուսիսային Իրաքի քրդերի և եզդիների ներկայացուցիչները մեղադրել են միջազգային հանրությանը՝ «Իսլամական պետություն» կոչվող խմբավորման զինյալների կողմից գերեվարված իրենց հազարավոր ցեղակիցների ճակատագրի նկատմամբ անտարբերության համար:
Իրավապաշտպաններից մեկը BBC-ին ասել է, թե խմբավորման մոտ գերության մեջ է գտնվում 5000 մարդ: Գերությունից փախած կինը հաղորդել է, որ զինյալները գերի եզդիներին բռնության են ենթարկում, ծեծում և ստիպում հրաժարվել իրենց հավատից:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ