Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Վարչապետը ԱՄՆ-ում է

Վարչապետը ԱՄՆ-ում է
12.10.2014 | 12:03

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, տնտեսական կապերի զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի հոլանդական խմբի տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի հետ: Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի դերը և աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և համոզմունք հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա և կխորանա:
Ֆրենկ Հիմսկերկը կարևորել է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը և շեշտել, որ այսուհետ ևս ՀԲ-ն կաջակցի Հայաստանում ընթացող բարեփոխումներին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, ներդրումների խթանմանը, աղքատության նվազեցմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ