Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիայի համար առաջնահերթություն է ադրբեջանական գազատարը

Թուրքիայի համար առաջնահերթություն է ադրբեջանական գազատարը
11.12.2014 | 11:50

Թուրքիան ցանկանում է ավելի ցածր գնով գազ ստանալ Ռուսաստանից, քան խոստացել էր Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցի ժամանակ՝ ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Թուրքական կողմը հույս ունի մինչև Նոր տարի ևս երկու հանդիպում անցկացնել «Գազպրոմի» հետ: Նոր զեղչի չափեր չեն նշվում, Պուտինը խոսել էր մինչև վեց տոկոս զեղչի մասին: Թուրք պաշտոնյան հայտարարել է նաև, որ ներկա դրությամբ Թուրքիայի համար առաջնահերթ է մնում ТАNAP գազատարը, որով ադրբեջանական գազ է անցնելու:

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ