Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
22.01.2015 | 00:01

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել է Փարիզում տեղի ունեցած հարձակումների հետաքննության մանրամասները։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ Օբաման վերահաստատել է այդ հարցում Ֆրանսիայի կառավարությանն աջակցելու պատրաստակամությունը։
Նրանք քննարկել են նաև ՈՒկրաինայի արևելքում տիրող ճգնաժամին, Իրանի միջուկային ծրագրին ու Իսրայելին վերաբերող հարցեր։

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ