ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նաիրա Կարապետյան. «Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին»

Նաիրա Կարապետյան. «Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին»
28.01.2015 | 19:16

ԵԽԽՎ-ում նվիրված ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակությամ անդամ Նաիրա Կարապետյանը. «Այսօր ավելին, քան երբևէ մենք առերեսվում ենք ահաբեկչական խմբերի աննախադեպ ակտիվ գործողություններին: Փարիզյան ողբերգությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Սպանությունները ոչնչով չեն կարող արդարացված լինել: Եվ ցավալի է, որ աշխարհի ցանկացած վայրում առկա է այս խնդիրը` լինի դա Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա թե Ամերիկյան մայրցամաքները: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար միասնական ճակատ ստեղծելու նպատակով: Մենք` հայերս, տուժել ենք և շարունակում ենք տուժել ահաբեկչական գործողություններից: 20-րդ դարի սկզբում հայերը տարհանվեցին հայրենի հողերից` դատապարտվելով խոշտանգումների և մահվան, այդ թվում և սիրիական անապատներում: Այն քչերը, ովքեր կարողացան փրկվել, կառուցեցին այս նոր հողերում եկեղեցիներ և դպրոցներ, սակայն հարյուր տարի անց Հայոց Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգները դարձան այստեղ հաստատված ահաբեկչական խմբավորումների թիրախ: Քրիստոնյա և այլ փոքրամասնությունների նկատմամբ սկսվեցին բռնություններ, խոշտանգումներ, ի թիվս այլ բարբարոսությունների ավերակների վերածվեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին` Դեյր-էզ-Զորում, և Հալեպի հայկական եկեղեցին: ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող խաղաղապահ գործողություններին մասնակցում է նաև Հայաստանը՝ այդպիսով փորձելով ապահովել խաղաղություն ոչ միայն այս տարածաշրջանում, այլև իր մասնաբաժինն է ներդնում աշխարհի տարբեր մասերում խաղաղության պահպանման համար: Ի հակադրություն դրան՝ Ադրբեջանը որդեգրել է մի մարտավարություն, որը բնորոշ է ահաբեկչական խմբավորումներին: Դրա ակնհայտ օրինակը հայ հասարակ գյուղացին էր` Կարեն Պետրոսյանը, ով սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում՝ ձերբակալվեց, նվաստացվեց տեսախցիկների առջև, ինչը ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մարտավարություն է, և հաջորդ օրը հայտնաբերվեց “հանկարծակի” մահացած: Դեռ չեմ նշում Սաֆարովի դեպքը, այն մարդասպանի, ով փառավորվեց Ադրբեջանում միայն այն “հերոսության” համար, որ դաժանաբար սպանել էր քնած հայ դասընկերոջը: Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և միջազգային հանրության` ուժի չկիրառման և վստահության վրա հիմնված չափանիշները, այլև գործում է ի հակառակ դրանց՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի թեժացման համար: Սա ցայտուն արտահայտում է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք ոչ միայն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության, այլև ավելի լայն շրջանակների համար: Հարգելի գործընկերներ, վաղուց արդեն ժամանակն է կրկին կոչ անել մեզ բոլորիս մի կողմ դնել մեր տարբերությունները և մեր ուժեղ բռունցքով դուրս մղել ահաբեկչությունը:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ