ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ինչո՞ւ ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձեռնպահ քվեարկեց

Ինչո՞ւ ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ձեռնպահ քվեարկեց
29.01.2015 | 23:56

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցում ԱԺ պատվիրակության երեք անդամները՝ Հերմիե Նաղդալյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը քվեարկել են ձեռնպահ, Արփինե Հավհաննիսյանը բացակայել է քվեարկությունից: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը այսպես բացատրեց իրենց դիրքորոշումը.

-Իհարկե, մեր քաղաքականամերձ շրջանակներին բնորոշ հիմնական մոտեցումը վաղուց է հայտնի: Ինչպես էլ քվեարկեինք, քննադատելի էր լինելու՝ հակառակ փաստարկներ օգտագործելով: Այնպես որ՝ առանձնապես զարմանք չեմ ապրում հնչող տարբեր մեկնաբանություններից, պարզ ու հասկանալի է, թե որ մեկնաբանությունները քաղաքական դաշտի որ տարածքից են հնչում, կամ էլ՝ որ ժամանակի մեջ մնացած մտածողություն է: Առիթ ունեցել եմ ներկայացնելու մեր մոտեցումը և խնդրում եմ հաշվի առնել, որ, այնուամենայնիվ, մարդիկ տեղում աշխատում են և որոշումները կայացնում են ոչ թե հեռավորության վրա կամ տարիների վաղեմություն ունեցող տեղեկատվության հիման վրա, այլ կոնկրետ գործընթացներն ուսումնասիրելով: Եվ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, և լիագումար նիստում այս հարցի քննարկումները ընթանում էին հին ու նոր մտածողության բախման ճանապարհով: Պատգամավորների մի մասը գտնում է, որ պատժամիջոցները պետք է շարունակել, որովհետև իրավիճակ չի փոխվել, մի մասը՝ որ պատժամիջոցներն անօգուտ են և պետք է երկխոսել, միմյանց հասկանալու ու միմյանց որոշումների վրա ներգործելու հնարավորությունը պահպանել: Հայաստանի պատվիրակությունը գերադասեց գնալ ոսկե միջինի տարբերակով: Ստեղծված բարդ ու իսկապես ոչ ստանդարտ իրավիճակում մենք չենք կարծում, որ ՌԴ-ին ոչ ձեռնտու ուղղությունը պիտի լինի: ՀՀ պատվիրակության ձեռնպահ քվեարկությունն ադեկվատ է ԵԽԽՎ քննարկումների ոգուն և ստեղծված իրավիճակին: ԵԽԽՎ-ն բանաձևում առաջարկեց ստեղծել ռուս-ուկրաինական աշխատանքային խումբ՝ քննարկելու, թե ինչպես վեհաժողովը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման մինսկյան համաձայնությունների կատարմանը: Նաև այդ խմբին ստեղծման ու գործունեության հնարավորություն տալու համար է ընտրվել քվեարկության այս տարբերակը: Հասկանում եմ նաև ՌԴ պատվիրակության՝ մինչև տարեվերջ ԵԽԽՎ չվերադառնալու որոշումը, կարծում եմ, որ դադար են վերցնում, որի ընթացքում ոչ միայն ռուսական, այլև եվրոպական կողմն ունի խորհելու և արժեքների վերարժեվորման կարիք: Երկխոսությունը կարևոր նախապայման է համագործակցության և փոխըմբռնման համար, ուստի երկխոսության բոլոր հնարավորությունները պիտի օգտագործվեն, ԵԽԽՎ-ն պիտի տանի դեպի երկխոսություն և համագործակցություն, այլ ոչ թե դեպի սառը պատերազմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Տեսանյութ

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ