Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մահափո՞րձ Էրդողանի դեմ

Մահափո՞րձ Էրդողանի դեմ
03.02.2015 | 01:10

Թուրքիայի նախագահի ավտոշարասյան ճանապարհին երկու ռումբ է պայթել:
Ըստ Todays Zaman-ի՝ Անկարայում այն ճանապարհին, որով անցնում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի ավտոշարասյունը, երկու պայթուցիկ է գործել, մեկը պայթել է ավտոշարասյան անցնելուց կես ժամ, մյուսը՝ 15 րոպե առաջ: Հայտնաբերվել է ևս մեկ՝ չպայթած սարք: Իրավապահների տվյալներով՝ եղել են ոչ մեծ հզորության ինքնաշեն ռումբեր պլաստմասսայե շշերում: Սկսվել է հետաքննություն:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ