Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին
08.02.2015 | 13:56

Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն են հայտնել՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նրանք անդրադարձել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի, մասնավորապես՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ