Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ բռնության մասին

ՀԱԿ-ի հայտարարությունը՝ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ բռնության մասին
09.02.2015 | 11:09

ՀԱԿ-ը դատապարտելով «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը՝ հայտարարել է. «ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և նրա դեմ կիրառված դաժան բռնությունը պատահականություն չէր։ Այն իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ, որպես վերջին միջոց, սանձազերծած ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակն է։
Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների, փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետև իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ ազգային կոնգրեսի, իսկ այժմ արդեն նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներ։
Բռնությունը, որպես միջոց, միշտ չէ, որ դրա հեղինակի ամրության ու ինքնավստահության արտահայտություն է, իսկ իշխանության դեպքում՝ ճիշտ հակառակն է։ Դավադիր ու փոքրոգի ահաբեկչական այս ակտերը այլ բան չեն, եթե ոչ խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում։
Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը, որ անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը։ Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը»։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ