Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՈՒոլթերին

Էլմար Մամեդյարովը հանդիպել է ՈՒոլթերին
15.03.2015 | 12:04

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի հետ, որ Բաքու է այցելել փաստահավաք առաքելությամբ:
Մամեդյարովն ասել է, որ անթույլատրելի է ուժի միջոցով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, նշելով, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Բաքուն պատրաստ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի աշխատանքները, իսկ Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ