ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին

45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
17.03.2015 | 15:57

Մարտի 17-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստում բացվեցին մրցույթին դիմած ՀԿ-ների հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից անցկացվող դրամաշնորհային մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 45 ծրագիր, որից 23-ը՝ «Հայոց ցեղասպանություն» անվանակարգերի համար, 15 հայտ՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված և 7 հայտ՝ «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում։

Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի հայտերը։
2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն երկրորդ դրամաշնորհային մրցույթն է հայտարարել։ 2015թ. առաջին մրցույթին ստացվել էր 72 հայտ, որից 22-ն արժանացել են դրամաշնորհի։

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ