«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նեապոլցիներին տոմս չի վաճառվի

Նեապոլցիներին տոմս չի վաճառվի
03.04.2015 | 11:33

Իտալիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում ապրիլի չորսին կայանալիք «Ռոմա»-«Նապոլի» հանդիպման տոմսեր չեն վաճառվի Նեապոլի քաղաքացիներին: Այս որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսին, Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից առաջ, Հռոմում հրազենից մահացու խոցվել էր «Նապոլիի» մարզասերներից մեկը: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, մարդասպանը եղել է «Ռոմայի» ֆանատներից մեկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ