ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Քարդաշյանը քանի Շարմազանով արժե

Քարդաշյանը քանի Շարմազանով արժե
10.04.2015 | 17:24

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը «շնչում» է Քիմ Քարդաշյանով: Նա ներկա է բոլոր բնագավառներում, այդ թվում` քաղաքականության: Անգամ համեմատությունների առիթ է տալիս: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ռեկորդ է սահմանել համեմատության «չափերով»: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանը 100 անգամ ավելի շատ լուրջ ներդրում ունի, քան բոլոր շարմազանովները: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:

Զուրաբյանն առավել համեստ է գտնվել սեփական քաղաքական ուժի և Քարդաշյանի հետ համեմատությունում:
«Քիմ Քարդաշյանը շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որը շատ լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին, այդ շնորհքը պետք է ընդունել: Մեր գործունեության ոլորտները, ցավոք սրտի, չեն խաչվում իրար: Թող ինքն իր գործն անի, ՀԱԿ-ն էլ իր գործը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ