ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նյու Յորքի քաղաքապետը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է արել

Նյու Յորքի քաղաքապետը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարություն է արել
25.04.2015 | 14:08

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։ «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ, որը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է։ Այդ ժամանակ ավելի քան 1 մլն հայ ենթարկվել է բռնության, սպանվել և տեղահանվել»,- գրել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ Նյու Յորքում և ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ պատմական ցավն ավելի է խորանում, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժի կրկնել այս ցավալի տարելիցի օրը, գրել է քաղաքապետը։ «Թուրքիայի նոր համարձակ սերունդը, որը դեմ է գնում նրանց, ովքեր ժխտում են այդ ողբերգությունը, հուսադրող է վաղուց հասունացած արդարության համար»,- գրել է Բիլ դե Բլազիոն։

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ