Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեպքում կառավարությունը կօգնի անապահովներին

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեպքում կառավարությունը կօգնի անապահովներին
30.05.2015 | 21:26

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից հետո կառավարությունը հաշվարկներ կանի և կօգնի սոցիալապես անապահով խավերին` խորհրդարանում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Մեկ տարի առաջ հերթական թանկացման ժամանակ կառավարությունը օգնել էր՝ 1000 դրամ տալով անապահով ընտանիքներին։ «Անցյալ տարվա օգոստոսի 1-ից ավելացվեցին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրվող ընտանեկան նպաստները 1000 դրամով, և սոցիալապես խոցելի 105 հազար ընտանիքների տրամադրվեց լրացուցիչ աջակցություն։ Գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա սակագների բարձրացման ազդեցությունը շուրջ 700 դրամի կարգի էր»,- ասաց նախարարը։ Թե այս տարվա հնարավոր թանկացումից հետո կառավարությունը ինչքանով կօգնի անապահովներին, Ասատրյանը դժվարացավ ասել։ Նախորդ տարվա թանկացման ժամանակ հանրապետականները պնդում էին, որ 1000 դրամը բավարար է, կառավարության հաշվարկներով թանկացումը 730 դրամով է ավելացնում ծախսերը։ Նախորդ տարվանից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարվա 1000 դրամը չի բավարարել նույնիսկ էլեկտրաէներգիային, ուր մնաց մյուս ապրանքներին, որոնց գները ևս բարձրացան հոսանքի թանկացումից հետո։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ