ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իշխանությունը հաղթում է ՏԻՄ ընտրություններում

Իշխանությունը հաղթում է ՏԻՄ ընտրություններում
08.06.2015 | 12:14

Աբովյանում երեկվա ընտրությունների նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մերձավոր, ԲՀԿ-ի և իշխող ՀՀԿ-ի աջակցությունը վայելող անկուսակցական Վահագն Գևորգյանը` ստանալով ձայների շուրջ 60 տոկոսը կամ 6 հազար 193 քվե: Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածու Արգամ Աբրահամյանը ևս ընտրվել է, քվեարկությանը մասնակցությունն ակտիվ չի եղել, բայց նա ստացել է 90 % ձայն: Ալավերդիում ընտրվել է անկուսակցական Կարեն Փարեմուզյանը, ում աջակցում էր ՀՀԿ-ն: Մյուս արդյունքների վրա նույնպես կարող եք չկասկածել՝ իշխանությունը իր համար հաջողությամբ ավարտեց համապետական ընտրությունների նախապատրաստության առաջին փուլը:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ