Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել

Թուրքական լիրան կտրուկ անկում է արձանագրել
09.06.2015 | 12:02

Թուրքական ընտրությունների արդյունքները բացասաբար են ազդել ֆինանսական շուկայի վրա: Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների մեկնարկի առաջին րոպեներին ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ ռեկորդային անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով: Անկումը հնարավոր է եղել կանխել միայն Կենտրոնական բանկի շտապ միջամտությունից հետո: Թուրքիայի ֆինանսական շուկայում անկայունությունը ծագել է, երբ ընդդիմադիր երեք կուսակցությունները բացառեցին իշխող իսլամիստների հետ կոալիցիոն կառավարության ձևավորման հեռանկարը, որ մեծացնում է նոր ընտրությունների անցկացման հավանականությունը:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ