«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միհրան Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Բաքվում

Միհրան Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց Բաքվում
15.06.2015 | 11:02

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանն արծաթե մեդալով բավարարվեց Ադրբեջանում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում: 66 կիլոգրամ քաշային կարգի հայ 26-ամյա ըմբիշը եզրափակչում 0:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ 21-ամյա Արտյոմ Սուրկովին: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում ռուսաստանցի ըմբիշը վաստակեց 2 միավոր:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ