ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՀՀԿ-ն դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերի 3-ից հետո

ՀՀԿ-ն դիրքորոշումը կհայտնի սեպտեմբերի 3-ից հետո
01.09.2015 | 11:22

ՀՀԿ-ն այս օրերին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումներ է անցկացնում՝ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Երկփուլ ընտրությունների դրույթի վերաբերյալ դեռևս քննարկումներ են ընթանում, հստակ դիրքորոշում կունենանք սեպտեմբերի 3-ից հետո»: Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է ԱԺ: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայից սկսվելու են նախագծի քննարկումները: Ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ հանրաքվեն անցկացվելու է աշնան վերջին:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ