Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Գիշեր-ցերեկ չի հեռացել կառավարման շտաբից

Գիշեր-ցերեկ չի հեռացել կառավարման շտաբից
08.09.2015 | 00:10

«Ռազմական հրամանատարաշտաբային զորավարժությունները յուրաքանչյուր գերատեսչության համար կարևոր են` իրական հնարավորություններն ու կարողությունները գնահատելու, ինչպես նաև հնարավոր բացթողումները կարգավորելու համար»,- մեզ հետ կարճ զրույցում ասաց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ «Շանթ-2015» զորավարժությունները ավարտվեցին սեպտեմբերի 6-ին։ Եթե նկատենք անշարժ գույքի կադաստրի համակարգի կատարած և շարունակաբար իրականացվող աշխատանքները քարտեզագրման մասով, ապա վստահաբար կարող ենք ասել, որ ռազմական իրավիճակում այս համակարգի գործունեությունն ուղղակիորեն ռազմավարական նշանակություն ունի։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է դրսևորել իրեն համակարգն այս զորավարժություններում։ «Զինվորն ինքն իրեն չի գնահատում»,- կարճ ասաց Մարտին Սարգսյանը։ Եվ քանի որ կոմիտեի նախագահի խոսքը համառոտ էր, իսկ մեր հետաքրքրությունը` չբավարարված, դիմեցինք ՊՆ-ի մեր աղբյուրին։ Վերջինիս փոխանցմամբ, անշարժ գույքի կադաստրի համակարգը գործել է օպերատիվ և անմիջապես արձագանքել բոլոր հրահանգներին ու հրամաններին, զորավարժությունների ընթացքում կոմիտեի կառավարման կենտրոնը տեղակայվել է իր ստորաբաժանումներից մեկում, զորավարժությունների առաջին օրվանից մինչև վերջին օրը անշարժ գույքի կադաստրի կոմիտեի օպերատիվ խումբը, նախագահի գլխավորությամբ, գիշեր-ցերեկ չի հեռացել կառավարման շտաբից։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ