ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին

Սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրեր`սիրիահայ ընտանիքներին
10.09.2015 | 15:26

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր:

2015 թվականի հունվար–օգոստոս ամիսներին քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական ծրագրերում:
Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել 1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաև մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ