Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բելառուսական ռուբլին պատմական մինիմում է գրանցել

Բելառուսական ռուբլին պատմական մինիմում է գրանցել
17.01.2016 | 12:32

Բելառուսական ռուբլին Բելառուսի արժույթի ֆոնդային բորսայում սակարկությունների ավարտին թուլացրել է դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ՝ գրանցելով պատմական մինիմում: ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 1,34 տոկոսով և կազմել 20 հազար 132 բելառուսական ռուբլի մեկ դոլարի դիմաց: Եվրոյի նկատմամբ ռուբլին նվազել է 1,72 տոկոսով և կազմել 21 հազար 986 բելառուսական ռուբլի մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու նկատմամբ բելառուսական ռուբլին կայունացրել է դիրքերը՝ աճելով 0,31 տոկոսով՝ 258,97 ռուսական ռուբլի 1 բելառուսական ռուբլու դիմաց:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ