Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանի տնտեսությանն անհրաժեշտ է օտար կապիտալ

Իրանի տնտեսությանն անհրաժեշտ է օտար կապիտալ
18.01.2016 | 12:01

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, խորհրդարանին ներկայացնելով նոր բյուջեի նախագիծը, ասել է, որ այժմ երկրի տնտեսությունն ազատ է այն շղթաներից, որոնցով պատել էին միջազգային պատժամիջոցները, սակայն զարգացման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիարդ դոլարների օտար ներդրումներ։ Խոսելով նավթի գնանկման հետևանքով երկրի նավթային եկամուտների նվազման մասին՝ Ռոհանին հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են այլ եղանակներ՝ իր տնտեսությունն այնպիսի պայմաններում պահպանելու համար, երբ այլևս ոչինչ չի սահմանափակում նրա պոտենցիալ աճը։

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ