Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սկսեցինք պարտությամբ

Սկսեցինք պարտությամբ
18.01.2016 | 15:55

Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկած «Զարգացման գավաթ-2016-ին» մասնակցող Հայաստանի ֆուտբոլի տասնյոթ տարեկանների ընտրանին առաջին իսկ խաղում պարտվեց իր ռուս տարեկիցներին: Մերոնք երեք անգամ ստիպված են եղել խաղը սկսել դաշտի կենտրոնից: Հայաստանի ընտրանու մյուս խաղն այսօր է, իսրայելցիների հետ: Խմբում ընդգրկված մյուս հավաքականը Լիտվայինն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ