Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանը խոստացել է Եվրոպային բարելի համար 7 դոլարի նավթի զեղչ

Իրանը խոստացել է Եվրոպային բարելի համար 7 դոլարի նավթի զեղչ
21.01.2016 | 13:25

Իրանը մտադիր է «նեղը գցել» Սաուդյան Արաբիային նավթի եվրոպական շուկայում։ Թեհրանը պատրաստ է իր նավթը եվրոպացի սպառողներին տալ բարելի համար 6,55 դոլարի զեղչով, մինչդեռ Սաուդյան Արաբիան այժմ Եվրոպային նավթ է վաճառում բարելի համար 4,85 դոլարի զեղչով։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խոշորագույն նավթարդյունահանող՝ Իրանական նավթային ազգային ընկերության տվյալները: Եվրոպայի նավթային շուկայում Սաուդյան Արաբիայի և Իրանի մրցակցությունն իջեցնում են տարածաշրջանում նավթի գնանշումները վերջին յոթ տարում նվազագույն ցուցանիշին։ Գործակալության փորձագետները վստահ են, որ եթե նավթի գները լինեին ավելի բարձր մակարդակի վրա, իրանական նավթի զեղչը կարող էր ավելի մեծ լինել: Նրանք նշում են, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մրցակցության նման ռազմավարությունը փաստացիորեն խաչ է դնում ՕՊԵԿ-ի երկրների միասնական որոշման վրա:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ