«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Զիկան խաղեր է տալիս

Զիկան խաղեր է տալիս
12.02.2016 | 12:37

Զիկա վիրուսի պատճառով հնարավոր է, որ Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն (ՃՕԿ) իր մարզիկներին արգելի 2016-ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցել: Ըստ ՏԱՍՍ-ի լրատվության, որի սկզբնաղբյուրը ճապոնական կողմի ներկայացուցիչն է, ՃՕԿ-ը ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ ակտիվ բանակցությունների մեջ է. «Ներկայումս մենք աշխատում ենք այն բանի վրա, որ, Զիկա վիրուսի բռնկման հետ կապված, ընդունենք լավագույն որոշումը: ՃՕԿ-ը խորհրդակցում է նաև Ճապոնիայի սպորտի վարչության ու այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ»: Նույն պատճառով օլիմպիական խաղերը բաց թողնելու հայտարարությամբ ավելի վաղ հանդես էին եկել ԱՄՆ-ի մարզիկները: Նրանցից հետո զարգացումների նման տարբերակ քննության էին առել քենիացիները: Հիշեցնենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ